Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ Հանրապետության տոնի առիթով, ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։