2.7 տոննա թմրանյութ՝ նախատեսված Հայաստանի համար: Իտալացի իրավապահները Էկվադորից մեր երկիր ուղարկվող հսկայական այս խմբաքանակը մայիսի 16-ին հայտնաբերեցին: Հաջորդ օրն էլ մոտ մեկ տոննայի հայտնաբերման մասին հայտարարեց ԱԱԾ-ն, այս դեպքում թմրանյութն արդեն Հայաստան էր հասել: Արդյոք 3.7 տոննա թմրանյութի սպառողները հայաստանցիներն էին, թե մեր երկիրը կանգառի կետ էր մաքսանենգության քարտեզի վրա, չի հաղորդվում:
Վարչապետը հայտարարեց՝ 2.7 տոննան կապվում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, հանրապետական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ: Մեկ այլ գործով հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հեռակա հայտարարություն արեց՝ պնդելով՝ իր հետ առնչվող ընկերությունը կապ չունի թմրանյութերի տեղափոխման հետ ու այդ իրենք են ԱԱԾ-ին հայտնել բեռներում կոկաինի առկայության մասին:
Որքան էլ ցավալի է՝ 3.7 տոննան Հայաստան ներկրվող թմրամիջոցների ամբողջ ծավալը չէ: