Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հատակի մարմարին արտացոլված է մի ամբողջ պատմություն: Մարմարացված կրաքարերում գիտնականները հնագույն կենդանիների և բույսերի հետքեր են նկատել:
Արայիկ Գրիգորյան (ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի հնէաբանության, շերտագրության լաբորատորիայի վարիչ) - ժամանակին` մոտավորապես 355 միլիոն տարի առաջ, այստեղ եղել է ծով, դա ստորին քարածխային ժամանակաշրջանն էր Հայասանը հետաքրքիր էր նրանով, որ հսկայական պալիոտետիս օվկիանոսի հարավային մասում էր գտնվում:
Այն, որ Հայաստանի տարածքում ժամանակին ծով է եղել, կենդանական աշխարհի քարացած վկաներն են ապացուցում: Միլիոնավոր տարիների ընթացքում դրանք ձուլվել են քարերին ու մի ամբողջություն դարձել: Ակադեմիայի շենքի կառուցման ժամանակ մարմարացված կրաքարը մասնագետները Խոր Վիրապից ու Սարիպապի մարմարի հանքավայրից են բերել:
Իվան Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ) - 10, ավել տեսակների օրգանիզմներ կարող ենք գտնել բելեմնիտն է, երկփեղծանի խխունջի մնացորդն է, ծովային ոզնու պատյանի մնացորդն է:
Ակադեմիայի երկրորդ հարկի սալիկները. մարմարի այս տեսակը Իջեվանի տարածքից է: Ապարներին ձուլված 4 ճառագայթային կորալները, բելեմնիտները, ծովոզնիները, ծովաստղերն ու փափկամարմինները օվկիանոսային ծագում ունեն: Կենդանական աշխարհի այս տեսակները գիտնականների գնահատմամբ այլ ժամանակաշրջանով են թվագրվում:
Իվան Գաբրիելյան - Երկրորդ հարկի հատակին կավճի ժամանակաշրջանի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են` 80-66 միլիոն տարի առաջվա:
Արայիկ Գրիգորյան - Կարմիր գույնը պայմանավորված է նրանով, որ եղել են տաք, խոնավ կլիմայական պայմաններ, երկաթային մասը բավականին շատ էր, ապարի գույնով կարող ենք ենթադրել` ինչ կլիմայական պայմաններ են եղել:
Այս ապարները հայտնի են եղել 19 դարի երկրորդ կեսից: 165 տարի առաջ՝ առաջին անգամ սրանց մասին խոսել է Գերմանացի Վիլհելմ Աբիխը: Քանի որ մարմարացված կրաքարերի քանակը սահմանափակ է, շինության մեջ շատ չեն կիրառել, բայց ժամանակին նաև երկրից դուրս են տարել:
Արայիկ Գրիգորյան - Մետրո «Կիեվսկայա», «Ռիюսկայա», «Նովոկուզնեցկայա»` երեսպատված են հայկական տարբեր մարմարներով:
Մարմարներին ձուլված, 80 կամ մոտ 400 միլիոն տարեկան կորալներն ու մյուս օրգանիզմները երկրաբան Արայիկ Գրիգորյանն իր աշխատասենյակում է պահում:
Արայիկ Գրիգորյան - Իրականում ներկայացնում են այնպիսի օրգանիզմներ, որոնք ժամանակի ընթացքում քարացել ու հասել են մեզ:
Սրանք պատմության լուռ վկաներն են, որոնց մասին հաճախ շատ բան չգիտենք: Իսկ որպեսզի երկրաբանական անցյալը ջրի պես պարզ լինի, առաջարկում են հանքարդյունաբերության գործընթացում, կարճ ժամանակով նաև գիտաշխատողներ ներառել: