Ուկրաինան մայիսի 3-ին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումն իրականացրել է առանց արևմտյան կուրատորների հետ համաձայնեցնելու: Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մայիսի 3-ին մենք ականատես եղանք Կիևի ռեժիմի կողմից իրականացված հերթական ահաբեկչությանը։ Փաստացի տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ։ Բացի դրանից՝ Մոսկվայի Կրեմլը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ Իր գործողություններով Կիևի ռեժիմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ոչ մի միջազգային իրավական, համամարդկային և բարոյական նորմ իր համար ոչինչ չի նշանակում։ Հասկացանք, որ Ուկրաինայի իշխանությունների այս քայլերը համաձայնեցված չեն եղել նրանց արևմտյան տերերի հետ, որոնք վախեցել են հակամարտության հնարավոր սրումից։ Սակայն նրանցից որևէ մեկը հրապարակավ չդատապարտեց այդ դիվերսիան: Լռեցին նաև պրոֆիլային միջազգային կազմակերպությունները»,- ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է նաև, որ Չինաստանը դատապարտել է հարձակումը Կրեմլի վրա: Նրա խոսքով՝ Պեկինը փորձում է Կիևին վերադարձնել բանակցությունների սեղան: