Իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի հարավ-արևմտյան Նիմրոզ նահանգի սահմանամերձ շրջաններում: IRNA գործակալության տվյալով՝ թալիբները փորձել են ներխուժել Իրանի տարածք, ինչին արձագանքել են ԻԻՀ զորքերը:
Իրանական աղբյուրների տվյալով՝ կողմերը բախումների ընթացքում կիրառել են հրաձգային զենք և թեթև տեխնիկա: Հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրանի սահմանապահ ծառայության և թալիբների ստորաբաժանումների ներկայացուցիչները պայմանավորվել են միջադեպի համատեղ հետաքննության մասին: