Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հանդիսավորությամբ մեկնարկել է «Ice Arena-2023» առաջնությունը։
Մարզական այս ստուգատեսն իր ձևաչափով և մասշտաբով աննախադեպ է մարզական կառույցի համար: Երկու օր շարունակ տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերը կփորձեն 90 սան, իսկ նրանց ելույթները կգնահատեն Ռուսաստանից ժամանած մրցավարները:
Առաջնության խորհրդանիշն է պինգվինը, որը, ի դեպ, այսուհետ կդառնա նաև մարզադպրոցի այցեքարտը:
Մանրամասները՝ տեսանյութում։