Մայիսի 27-ին՝ ժամը 16։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:05-ին: