Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայլո Պոդոլյակն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե խաղաղության հասնելու համար Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու գաղափարից և վերադառնա չեզոք ոչ բլոկային կարգավիճակին:
Ի պատասխան՝ Պոդոլյակը ներկայացրել է Կիևի բանաձևը. ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում Ուկրաինայի ինքնիշխան տարածքից, ռազմական հանցագործների և պատերազմի հեղինակների արտահանձնում, Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտու ստեղծում՝ հարձակողական սպառազինությունների կրճատմամբ, Ռուսաստանի միջուկային զինանոցի վերահսկողություն, Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցում:
«Մոսկվան նաև պետք է ընդունի, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, և հետխորհրդային երկրներն ունեն ինքնիշխանության իրավունք»,- հավելել է Պոդոլյակը: