Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ժողովրդի դավաճան է անվանել բոլոր նրանց, ովքեր երկրում կվարեն ամերիկամետ քաղաքականություն:
«Ով էլ վարի ամերիկամետ քաղաքականություն, այսուհետ կհամարվի թուրք ժողովրդի դավաճան»,- գրել է Սոյլուն Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Սոյլուն Վաշինգտոնին մեղադրել էր Թուրքիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի քվեարկության ընթացքին միջամտելու փորձերի համար։