ՀՀ արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել այսօր ապօրինի առևանգված երկու հայ զինծառայողներին:
«Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում նրանց ազատ արձակել և կատարել բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային գործընկերների և հաստատությունների կոչերի»,- նշված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: