Մեկ մարդ զոհվել է, երկու երեխա և մեկ մեծահասակ վիրավորվել է Շեբեկինսկի շրջանի գնդակոծության հետևանքով՝ հայտնել է Բելգորոդի նահանգապետը:
Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ գնդակոծվել է երկու խոշոր ձեռնարկություն, արկերի ընկնելու պատճառով օբյեկտներից մեկը բռնկվել է: Վնասվել են նաև քաղաքի էլեկտրահաղորդման գծերը:
Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի տարածք ներթափանցած 70 դիվերսանտ արգելափակվել և չեզոքացվել է, նրանց մի մասն էլ վերադարձել է Ուկրաինայի տարածք: Գլադկովն էլ հայտարարել էր, որ շրջանի ինը բնակավայրի բնակիչներ տարհանվել են: Նրա խոսքով՝ մեկ օրվա ընթացքում գնդակոծվել է Բելգորոդի շուրջ 20 բնակավայր, վիրավորվել է 10-ից ավելի խաղաղ բնակիչ։