Անկարայի կողմից Կիևին զինտեխնիկայի մատակարարումները հակասում են հրադադար հաստատելու Թուրքիայի մտադրություններին: Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենը։
«Անկարան բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում զինադադար ապահովել և միջնորդել բանակցային գործընթացի վերսկսմանը: Իհարկե, Կիևի ռեժիմին զենք տրամադրելով՝ Անկարան հակասում է սեփական խոսքերին»,- նշել է Յուրի Փիլիպսոնը։
Գործակալությունը հավելում է, որ Թուրքիան Ուկրաինային դեռ 2018 թվականից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր է մակատակարարում։