ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվայում ընթացող ԼՂ հարցով բանակցություններն իրենց ուշադրության կենտրոնում են: Այդ հարցը շարունակում է մնալ առաջնային: Նա հիշեցրել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում, ապա՝ Բրյուսելում, և Սպիտակ տունն աջակցում է բանակցությունների շարունակմանը։ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ երկու կողմերը համագործակցեն, որպեսզի համաձայնության գան չլուծված հարցերի շուրջ:
Լրագրողի այն հարցին, թե ինչու Կոնգրեսում չի հաստատվում Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը, երբ նախագահի նշանակումից արդեն մեկ տարի է անցել, Միլլերը պատասխանել է, որ իրենք ամեն ինչ անում են բոլոր թեկնածուների արագ հաստատման համար: Միաժամանակ նա լրագրողին խորհուրդ է տվել խնդրի վերաբերյալ հարցերն ուղղել Կոնգրեսին: