Սերբիայի զինված ուժերը, հանրապետության նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Վուչիչի հրամանի համաձայն, բերվել են բարձր պատրաստության վիճակի։ Այս մասին հայտնել է Вечерне новости թերթը։
Պարբերականի համաձայն՝ Սերբիայի նախագահը հրաման է արձակել զինված ուժերին շտապ առաջ շարժվել դեպի Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական սահման՝ կապված «բռնության հետ, որը Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հատուկ ոստիկանությունը կիրառում է տարածաշրջանի սերբերի դեմ»։
Սերբիայի նախագահը դիմել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Կոսովոյում սերբերի նկատմամբ բռնի գործողությունները։