Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին բանավիճել են Հայաստանի վարչապետն և Ադրբեջանի նախագահը, որն առաջին անգամ նիստին մասնակցել է հյուրի կարգավիճակով:
Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այնուհետև պարզաբանել, որ «միջանցք» տերմինի գործածումը որևէ կերպ ոտնձգություն չէ տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ըստ նրա` Բաքուն Երևանից տարածքային պահանջ չունի:
Վարչապետ Փաշինյանը, արձագանքելով, նշել է, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված է միայն մեկ միջանցք, և դա Լաչինն է, որը Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է:
Մանրամասները` Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում: