Եթե Հնդկաստանը մեծացնում է ռուսական նավթի ներկրումը և արտահանում արտադրված նավթամթերքը Եվրոպա, ապա Սաուդյան Արաբիան այլ ճանապարհ է ընտրել։ Երկրի ընկերությունները ներմուծում են պատրաստի ռուսական նավթամթերքը, իսկ իրենցը մատակարարում ԵՄ երկրներ, գրում է Bloomberg-ը:
«Մերձավորարևելյան երկիրը Եվրոպա չի ուղարկում ռուսական վառելիքը, որը ներկրում է, ինչը կլինի Եվրամիության պատժամիջոցների խախտում: Այն Եվրոպային մատակարարում է սեփական արտադրության նավթամթերք՝ ներքին շուկայում դրանք փոխարինելով ռուսականով»,- գրում է գործակալությունը։ Դրա արդյունքում Սաուդյան Արաբիան դարձել է ԵՄ երկրներ վառելիքի հիմնական մատակարարը։