Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:
ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: