ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր:
Զրույցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Դեյվիդ Օ՛Սալիվանն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն ու փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել տնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ երկխոսությունը։