Ես փորձել եմ իմ ունեցած գործիքակազմի շրջանակներում ճիշտ հաղորդակցում վարել պետական իրավասու մարմինների հետ այս գործի հետ կապված: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Աշոտ Փաշինյանի բողոքի հիման վրա զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանավորմանը` ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Կոնկրետ դատախազությանը ներկայացրել եմ անձանց մտահոգությունները, դրանց իրավական ձևակերպում ենք տվել, իրավասու մարմիններին ուղարկվել է այդ ամենը, որպեսզի իրենց իրավասությունների շրջանակներում հաշվի առնվեն հանգամանքները, ավելին` միջամտության հնարավորություն ես` ինքս, որպես ՄԻՊ, այս փուլում չունեմ:
Ես թե՛ իրավական, թե՛ մարդկային բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ փորձել եմ գործի դնել բոլոր հնարավոր գործիքակազմերը, որոնք այս գործի շրջանակներում հնարավոր են»,- ասաց Անահիտ Մանասյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվել է: