Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատար հիմնադրամ և Կատարի գիտատեխնոլոգիական պարկ: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տեխնոպարկում, ծանոթացել հիմնադրամի և տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտներին ու գրառում կատարել հիմնադրամի պատվո հյուրերի մատյանում:
Գիտատեխնոլոգիական պարկը Կատարի հիմնադրամի առանցքային կառույցներից մեկն է: Այն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիաների զարգացման կենտրոն է, որը կարևոր դեր է խաղում Կատարի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում:
Գիտատեխնոլոգիական պարկը պաշտոնապես բացվել է 2009 թ. մարտի 16-ին շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի և շեյխա Մոզա բինթ Նասեր Ալ Միսնադի կողմից: Ստեղծվել է որպես գերազանցության կենտրոն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ընկերությունների համար և ծառայելու, որպես հարթակ սկսնակ ձեռնարկությունների համար: