Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին:
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորը՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում՝ հատուկ կցանկանայի նշել ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը»,- ասել է ռուս նախարարը: