Կրեմլում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նախ կցանկանայի նշել արդյունաբերական համագործակցության զարգացման, «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» ընդհանուր ապրանքային նշանի ներքո նոր համատեղ արտադրանքների քանակի ավելացման անհրաժեշտությունը։ Կարևոր է, որ այդ ապրանքանիշը որքան հնարավոր է շուտ ճանաչելի դառնա և ձեռք բերի սպառողների ժողովրդականությունը մեր բոլոր երկրներում:
Կարևոր է նաև, որ ԵԱՏՄ պետությունների տարածքում արտադրվող ապրանքների վրա «որակի Եվրասիական նշանը» նշանակի արտադրանքի համապատասխանությունն ամենաբարձր չափանիշներին»,- ընդգծել է Պուտինն իր ելույթում: