Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարության բյուջեում և 396 մլն 600 հզր դրամ հատկացրեց Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:
«Այս նախագծով մենք իրականացնելու ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար միջոցների հատկացումը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ արդյունքում 42 հաստատություն Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում կունենան ամբողջովին նոր, պայմաններին բավարարող և արդիական գույքով հագեցված կրթահամալիրներ և դպրոցներ: