Իրանն ու Հայաստանը «Արաքս-Մեղրի» համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն՝ հայտարարել է ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Զոհրե Բահրեբարը՝ փոխանցում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԱՏԳ-ն կներառի Իրանի հյուսիս-արևմուտքի Արևելյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգում գտնվող «Արաքս» ազատ առևտրաարդյունաբերական գոտին և Հայաստանի Մեղրի քաղաքը:
Պաշտոնյան նշել է, որ նախագծի իրականացման համար արդեն բանակցություններ են անցկացվել Իրանում Հայաստանի դեսպան Արմեն Ավագյանի հետ: