Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Երևանի, Մոսկվայի ու Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման հեռանկարին և «3+3» տարածաշրջանային հարթակի գործունեության կարևորությանը: