Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են մտադիր կայուն և հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար»,- ասել է Գալուզինը, հավելել՝ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին:
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ կարգավորման գործընթացի հիմքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք էլ ձևավորում են «Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը»։
«Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության շփումների զարգացմանն ուղղված քայլեր: