Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
«Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունը պահպանում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։
Նա կարծիք է հայտնել, որ Արևմուտք փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից:
Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ուղղությամբ: