ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 24-ին ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը: Ինչպես արդեն հայտարարվել է, քաղաքացիները դեռևս կարող են գնումներ կատարել հին կտրոնների միջոցով:
Նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ. մանրամասները կներկայացվեն առաջիկա օրերին: