Լուրջ նախադրյալներ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այս մասին Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում այդպիսի բաներ տեսնելու համար։ «Միջանցք» բառի օգտագործումը ոչ մի կերպ չի նշանակում, թե մենք տարածքային հավակնություններ ունենք ինչ-որ մեկի նկատմամբ»,- ասել է Ալիևը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նման ձևակերպումներ Ադրբեջանն օգտագործում է իր տարածքային նկրտումներն արդարացնելու համար։