Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական համաժողովի նիստի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը, նշել, որ երկու երկրների միջև ինտեգրման մակարդակն այնքան բարձր է, որ նրանք ունեն ընդհանուր միջուկային զենք:
Տոկաևի խոսքով՝ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ առաջին անգամ երկու երկրներ գործում են որպես մեկ պետություն՝ միասնական քաղաքական, իրավական, ռազմական, տնտեսական, արժութային, մշակութային, ինչպես նաև հումանիտար տարածքով:
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման մակարդակը տարբերվում է այն մակարդակից, որը ներկայումս առկա է ԵԱՏՄ մյուս երկրների մոտ: «Կա նաև ինտեգրման այլ մակարդակ, որը ներկայացված է Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի կողմից, և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել»,- ասել է Տոկաևը: