Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Վստահ եմ, որ Ձեր խոհեմ առաջնորդությամբ Հորդանանը կշարունակի մեծ հաջողություններ արձանագրել:
Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր մակարդակի կբարձրացնենք Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը»: