Եվրամիության երկրները հաստատել են Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի ակտիվների սառեցումը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ գումարները կամ դրանցից ստացված եկամուտները կարող են ուղղվել Ուկրաինային աջակցելուն, Վիգանդը նշել է, որ այդ հարցը քննարկվում է:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ում սառեցրել են ավելի քան 300 մլրդ եվրո ռուսական ակտիվներ: