Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցության գլխավոր շահառուն է դարձել:
«Ղազախստանի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի գլխավոր շահառուն Հայաստանն է։ Տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանը: Այն կազմում է 12,1 տոկոս: Սա, իհարկե, լուրջ թիվ է։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությունը»,- նշել է Պուտինը։