Ես վերցրել եմ թթվասերը, ասել եմ՝ տարեք, տեսեք՝ թթվասերի մեջ ի՛նչ կա: Պարզվել է՝ կաթ չկա, կա սոյայի յուղ, ուրիշ հավելումներ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր չեն: Ես ուրիշ բան եմ ասել, ասել եմ, որ չպետք է թողնենք, որ վրան թթվասեր լինի գրած: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի սննդային հավելումների վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է տարբերենք սննդի ստանդարտը սննդի անվտանգությունից: Մենք պետք է ունենանք թթվասերի ստանդարտ բաղադրատոմս: Եթե մենք գիտենք որ առողջության համար վտանգավոր բան կա խանութում, և չենք կասեցնում, դա հանցագործություն է, բայց կա բան, որ ինքն իր բրենդին չի համապատասխան, ապա մենք պետք է արգելենք, օրինակ՝ շամպայնը, որը Շամպայն տարածաշրջանում աճեցված խաղողից չէ»: