Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածվել է վեճի:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը ելույթում մեղադրել է թեկնածուներից Արմեն Դանիելյանին՝ իր նկատմամբ նախկինում անարդար դատական վճիռ կայացնելու համար:
Ելույթին տեղից արձագանքել է «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, որից հետո իրավիճակը լարվել, և քաշքշուկ է սկսվել:
Արդեն դահլիճից դուրս «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև անվտանգության աշխատակիցների հետ են վիճել: