Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները ելույթ կունենան չորեքշաբթի Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Այնուհետև շփումը կշարունակվի ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ: Լիագումար նիստը նախատեսվում է սկսել Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին։ Պեսկովի խոսքով՝ ելույթ կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարները՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ժապարովը։ Կրեմլի ներկայացուցիչը մանրամասնել է, որ չորեքշաբթի Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գործընկերներին կմիանա հինգշաբթի, երբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։