Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ մի քանի օր հանրությանը չի ներկայացել իր մոտ հայտնաբերված ադենովիրուսի պատճառով։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես մահանալու եմ, թող հանգստանա, դա չի լինի: Ես չեմ պատրաստվում մահանալ: Դուք դեռ երկար եք տանջվելու ինձ հետ»,- հայտարարել է Լուկաշենկոն և նշել, որ ադենովիրուսը, սովորաբար, արագ է բուժվում, բայց իր լարված ու հագեցած օրակարգի պատճառով՝ այցեր Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Գրոդնո, Գոմել, այն երկար տևեց:
Բեռալուսի նախագահը հանրությանը չէր ներկայացել մայիսի 9-15-ը։ Հաղթանակի օրը նա մասնակցել է Մոսկվայի շքերթին և Մինսկում ծաղկեպսակի տեղադրման արարողությանը, սակայն բաց է թողել արարողակարգային այլ միջոցառումներ։ Մայիսի 14-ին Լուկաշենկոն չի ներկայացել նաև Բելառուսի դրոշի, զինանշանի և օրհներգի օրվա տոնակատարությանը։ Հանրապետության խոշորագույն անկախ Зеркало հրատարակությունը իրավիճակը որակել է որպես «անոմալ»։