Գեղարքունիքի տարածքում ջրային պարեկային ծառայության ստորաբաժանում կստեղծվի: Այդ մասին նախագիծը ԱԺ նիստին ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ջրային պարեկները կատարելու են նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցի զննում, արձագանքելու են ձկնագողության դեպքերին, ջրային ավազաններում և առափնյա գոտիներում պահպանելու են նաև հասարակական կարգը: Խեղդվողներին փրկելու գործառույթը ևս նրանց է վերապահված լինելու:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ ողջունելի նախագիծ է:
«Գոտին զգոսարջային գոտի է (Սևանա լճի - խմբ.), և մարդիկ այդտեղ հանգստանում են, օգտագործում են ոգելից խմիչքներ, և բավականին մեծ է հանցագործությունների և վարչական իրավախախտումների թույլտրման հավանականությունը, բավականին ռիսկային հատված է»,- ասաց նա: