Արդեն 5 օր է՝ չի հաջողվում ամբողջությամբ մարել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը: Ամենալավատեսական մասնագիտական դիտարկումները վկայում են, որ դեռ մեկ շաբաթ էլ ծխացող օջախներ կլինեն: Երևանը վտանգավոր ծխից ազատելու համար ջանքերն են մեկտեղել մայրաքաղաքային իշխանությունը, փրկարար ծառայությունն ու տեխնիկան հատկացրած մասնավոր ընկերություններ:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: