Մայիսի 22-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանի ուղեկցությամբ, այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։
Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին, գույքային և տեխնիկական կարողություններին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին:
Տնօրենը շրջել է փրկարարական վարչության տարածքում՝ մասնավորապես ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, առկա էլեկտրոնային շտեմարաններին, հետևեց օպերատիվ ծառայություն իրականացնող հերթափոխի աշխատանքին, զրուցեց անձնակազմի հետ:
Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ՄՓՎ անձնակազմի հետ: Քննարկվել են կամավոր ատեստավորման, վերապատրաստումների անցկացման, գույքային բարելավման և ծառայության կրման մի շարք հարցեր: Տնօրենը համապատասխան կարգադրություններ տվել՝ հանձնարարելով խստագույնս հետևել կարգապահությանը և ծառայության պատշաճ կրման կանոններին:
Այնուհետև ՓԾ տնօրենն այցելել է Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ անցկացրել է շարային ստուգատես․ստուգվել է ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, տեխնիկայի մարտական վիճակը։
ՓԾ տնօրենը եղել է նաև Հատուկ լեռնափրկարար ծառայությունում Կապանի լեռնափրկարար ջոկատում, ծանոթացել փրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ուժերի և միջոցների պատրաստվածությանը, աշխատանքների առաձնահատկություններին։
Մարզային շրջայցի ընթացքում Կամո Ցուցուլյանը այցելել է նաև Գորիսի, Քաջարանի, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատներ և մարզում տեղակայված հենակետեր՝ տեղում անձամբ ծանոթացել ծառայության կրման պայմաններին և առկա խնդիրներին:
ՓԾ տնօրենը ՄՓՎ պետի պաշտոնակատարին, փ/ծ փոխգնդապետ Ռ.Սահակյանին և ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան ցուցումներ է տվել և հանձնարարել շուտափույթ լուծում տալ առաջացած խնդիրներին: