Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, փոփոխություն է կատարվել Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկում:
«2023 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 21:00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ: