Արցախի պետական եկամուտների կոմիտեն, ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների, տեղեկացնում է, որ ապրանքաշրջանառության հատուկ կարգի դրույթների պահպանման նպատակով հանրապետությունում գործող մանրածախ վաճառքի կետերում իրականացվում են ուժեղացված հսկողական միջոցառումներ։
«Լայն սպառման ապրանքատեսակների՝ հաստատված գներից բարձր գներով իրացման կամ իրացվող ապրանքատեսակների վրա գնապիտակների բացակայության ցանկացած դեպք արձանագրվելու պարագայում խախտումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության»,- ասված է Արցախի ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: