ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս մասնակցել է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային և ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել իր մասնակցությանը:
«Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեան պատեհ առիթ էր անդրադառնալու ինչպես համատեղ ջանքերով ձեռք բերված առաջընթացին, այնպես էլ մարտահրավերներին՝ ներքին և գլոբալ մակարդակներում:
Իմ ելույթում անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար` կարևորելով իրավիճակի վերաբերյալ ժամանակին և համարժեք միջազգային արձագանքը»,- նշել է առողջապահության նախարարը: