Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին: Կառույցի Twitter-ի միկրոբլոգում նշվում է, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի և Խորհրդարանական վեհաժողովի դերը Հարավային Կովկասում անվտանգության, երկխոսության և գործակցության խթանման, «ինչպես նաև ընթացող խաղաղության գործընթացին աջակցելու գործում»:
Ալիևն էլ հայտարարել է, որ Բաքուն և Երևանը կշարունակեն բանակցությունները հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նա հավելել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Պաշտոնյաներն անդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված հարցերի: