ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:
Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը: