Ֆրանսիան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրեր կնքել Ուկրաինայի հետ՝ հայտնել է երկրի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի գործընկերները մտածում են՝ ինչպես լավագույնս երկարաժամկետ աջակցություն տրամադրել Կիևին բոլոր ոլորտներում և օգնել Ուկրաինային կանխել հետագա հնարավոր ագրեսիաները»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Դեռ սեպտեմբերին Կիևը ներկայացրել էր անվտանգության երաշխիքների իր նախագիծը, որի համաձայն Ուկրաինայի երաշխավոր երկրներ պետք է դառնան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան և այլ երկրներ։