Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաստատել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը երկարաձգելու մասին օրենքը, գրում է IRNA գործակալությունը:
Ռայիսին օրենքը, որը մայիսի 2-ին հաստատել էին խորհրդարանն և Սահմանադրության պահապանների խորհուրդը, փոխանցել է Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությանը՝ այն իրականացնելու համար: