Թուրքիայի հարավում` Ադանա արվարձանում, 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. դա այսօր մեկ ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է այստեղ:
Ավելի վաղ երկրի հարավ-արևելքում` Քահրամանմարաշ արվարձանում, գրանցվել էր 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումներ են եղել նաև Իրանում ու Ադրբեջանում: 5.9 մագնիտուդ հզորության երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ նահանգում` Արևմտյան Ադրբեջան արվարձանում:
Ցնցումները` 7 կմ խորությամբ, զգացվել են նաև Արդեբիլում ու Թավրիզում: