Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է երկուշաբթի օրվանից տարածաշրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ կիրառելու մասին։ Նա նաև տեղեկացրել է, որ կա 8 վիրավոր:
Սահմանվում են հատուկ միջոցներ և ժամանակավոր սահմանափակումներ՝ «սկսած անձը հաստատող փաստաթղթերի ստուգումից և վերջացրած պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր կիրառող վտանգավոր արդյունաբերական ձեռնարկությունների և կազմակերպությունների կասեցմամբ»,- ասել է Գլադկովը։
«Գրեյվորոն քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տարածք է մտել դիվերսիոն-հետախուզական խումբ։ Բնակչության մեծ մասը լքել է տարածքը, ովքեր հնարավորություն չունեն, օգնում ենք սեփական տրանսպորտով, նրանք, ովքեր հնարավորություն ունեն, հեռանում են սեփական տրանսպորտով»,- ասել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ ВКонтакте սոցիալական ցանցի «10 հարց նահանգապետին» խորագրի եթերում։
Նա նաև տեղեկացրել է, որ իրենց տները լքած բնակիչները կկարողանան բնակության համար դիմել մարզի այլ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին։
Նահանգապետն ասել է, որ կլուծվեն կացարանի, սննդի և անվտանգության հարցերը։
Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հերքել էր Բելգորոդից մարդկանց զանգվածային տարհանման մասին լուրերը: