Կիրակի սկսվել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի՝ Էթնայի հերթական ժայթքումը, որը մոխրի ամպեր է նետում Կատանիայի վրա: Սիցիլիական քաղաքը պատված է Էթնա լեռան թանձր ծխով, փակվել է օդանավակայանը։ Տեղի բնակիչների համար սա սովորական երևույթ է, նրանք արդեն սովոր են կրակոտ լեռան ակտիվությանը, որը ժամանակ առ ժամանակ արթնանում է նոր թափով։
Սիցիլիա կղզուն պատուհասած փոթորիկը թույլ չի տալիս պարզ տեսնել Էթնայի խառնարանը, որը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 3300 մետր բարձր։ Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է 2021 թվականի սկզբին, ժայթքումը տևել է մի քանի շաբաթ։